ԱՂՈԹՔ ՃԱՇԻՑ ԱՌԱՋ.

Հոգևոր օրհնությամբ օրհնի՛ր, Քրիստոս Աստված մեր, Քո ծառաների կերակուրներն ու ըմպելիները, նաև հոգու և մարմնի առողջություն շնորհիր, որպեսզի, պարկեշտությամբ վայելելով այս մարմնավոր բարիքները, Քո բոլոր սրբերի հետ հաղորդակից լինենք անանց բարիքներիդ և երկնքի արքայությանդ:
Եվ գոհությամբ փառավորենք Քեզ Հոր և Ամենասուրբ Հոգուդ հետ,
այժմ, միշտ և հավիտյաններից հավիտյանս։ Ամեն:
Այս աղոթքից հետո ասվում է տերունական աղոթքը, որից հետո.
Խաղաղությամբ ճաշակենք կերակուրներն այս, որ պարգևվել են մեզ Տիրոջից:
Օրհնյալ է Տերն Իր պարգևներով։ Ամեն:

 

АХОТК ЧАШИЦ АРАЧ.

Чашакесцук хахахутеамб зкеракурс,
вор патрастеал э мез и Тэарне,
орhнеал э Тэр и паргевс Юр. Амэн.

 

МОЛИТВА ПЕРЕД ЕДОЙ.

Вкусим с миром пищу, приготовленную нам от Бога.
Благословен Господи в дарах Своих. Аминь.

==================================================

 

ԱՂՈԹՔ ՃԱՇԻՑ ՀԵՏՈ.

Պետք է սկսել տերնունական աղոթքով և հետո շարունակել այսպես.
Փառք Քեզ, Տե՛ր, փառք Քեզ, փառքի՛ Թագավոր, որ մեզ ուրախության կերակուր տվեցիր, և մեր սրտերը Քո ամենաբավ ողորմության լիությամբ լցրեցիր:
Այժմ նաև Քո Սուրբ Հոգով լցրու մեզ, որպեսզի Քո առջև հաճելի լինենք Քեզ և ոչ՝ ամոթահար, քանզի Դու գալիս և հատուցում ես յուրաքանչյուրին ըստ իր գործերի:
Եվ Քեզ է վայելում փառքն, իշխանությունն ու պատիվը, այժմ, միշտ և հավիտյաններից հավիտյանս։ Ամեն:
Թող մեր Քրիստոս Աստվածն այս սեղանի լիությունն անպակաս դարձնի, որ մեզ կերակրեց ու լիացրեց,
Նրան փառք հավիտյանս։ Ամեն:
կամ
Փառք տիեզերքը Կերակրողին, որ մեզ կերակրեց ու լիացրեց,
Նրան փառք հավիտյանս։ Ամեն:

 

АХОТК ЧАШИЦ hЭТО.

Злиутюн и вера сехануйс анhат ев аннваз арасце Кристос Аствац мер,
вор змез керакреац ев лиацуйц.
Нма парк hавитеанс: Амэн:

Парк керакрохин тиезерац, вор змез керакреац ев лиацуйц.
Нма парк hавитеанс: Амэн:

 

МОЛИТВА ПОСЛЕ ЕДЫ.

Надо начинать с "Отче наш", а потом продолжить:.
полноту трапезы неиссякаемой и неизбывной соделай, Господь наш Христос,
что накормил, напоил нас. Ему слава во веки веков. Аминь.

Слава Кормильцу Всевышнему, накормившему и напоившему нас.
Ему слава во веки веков. Аминь.