|
ՄՈՌԱՑՎԱԾ ԽԱՂԵՐ Ի՞նչ են ներկայումս խաղում երեխաները: Երբեմն գնդակ, բայց ավելի հաճախ նստած են տանը, կամ ինտերնետ-ակումբներում համակարգչի առաջ, քթերը կպցրած էկրանին: Կամ էլ բակում ինչ-որ տեղ պարծենում են իրենց հեռախոսներով: ՅՈԹ ՔԱՐ Սա թիմային խաղ է, թիմերի օպտիմալ կազմը կարող է լինել 3-5 հոգի: Խաղի համար անհրաժեշտ են գնդակ և 7 տափակ, հարթ, մ 5-8 սմ տրամագծով մոտավորապես շրջանաձև քար: Ցանկալի է, որ քարերը լինեն տարբեր չափսի: Գետնին պետք է գծել 25-30 սմ տրամագծով շրջանագիծ: Քարերը շրջանագծի կենտրոնում աշտարակաձև շարվում են իրար վրա:
Աշտարակը քանդելուց հետո սկսվում է խաղի երկրորդ փուլը: Պահակները քարերը դասավորում են շրջանագծի վրա, վերցնում գնդակը և կանգնում գծերի վրա, իսկ քանդողներն այդ ընթացքում ցրվում են խաղադաշտում: Նրանց նպատակն է վերադասավորել աշտարակը, իսկ պահակները պետք է գնդակով հարվածեն աշտարակը սարքողներին: Բնականաբար, այն քանդողը, որին գնդակով հարվածում են, խաղից դուրս է գալիս: Պահակները իրավունք ունեն գծերի միջև տարածքը մտնել միայն գնդակը վերցնելու համար: Հաղթում են քանդողները, եթե նրանց հաջողվում է շարել աշտարակը, կամ պահակները, եթե նրանք կարողանում են գնդակով հարվածել բոլոր քանդողներին, նախքան նրանք կավարտեն սարքել աշտարակը: Հաղթող թիմը դառնում է քանդող: Քանդող թիմը հաղթում է նաև այն դեպքում, եթե թիմի անդամներից մեկին հաջողվում է օդում որսալ գնդակը, երբ այն գետնին չի կպել: Խաղի որոշ օրենքներ տարբերվում էին, այնպես որ դրանց մասին պետք է նախօրոք պայմանավորվել` կարելի՞ է արդյոք ծածկել աշտարակը շարող խաղացողին, քանդող թիմի քանի՞ անդամ միաժամանակ կարող են լինել ներսում, կամ պահանջվում էր, որ աշտարակը շարելուց հետո քանդողները հասցնեն հաշվել մինչև տասը և այդ ընթացքում աշտարակը չպիտի իրան-իրան փլվի (եթե այն շատ անփույթ են շարել), նախքան նրանց վերջին անդամին գնդակով կհարվածեն: Դե ինչ գնա՞նք հարմար քարեր գտենք:
ԲԱՆԿԱ – ՓԼԱՎ Եվս մի խաղ, բայց արդեն ոչ թիմային: Խաղի համար պետք են 3 հատ պահածոի դատարկ թիթեղյա տուփ և ամեն խաղացողի համար տափակ քար: Ժամանակին շատ լավ «քարեր» ստացվում էին ապակյա բանկաների պոլիէթիլենի կափարիչներից, որոնց մեջ պինդ խցկում էին կապարի թերթ: Այդպիսի «քարը» ստացվում էր բավական ծանր և միևնույն ժամանակ նրա մի կողմը շատ լավ սահում էր ասֆալտի վրա:
Առաջիկայում մենք կներկայացնենք ուրիշ խաղեր ևս, օրինակ` Լախտի, Չլիկ-դաստա և այլն: Եթե դուք գիտեք նման խաղեր և ուզում եք ներկայացնել դրանք, կարող եք գրել մեզ և ուղարկել խաղի նկարագրությունը:
|
||